Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալուց հետո հայտնվել է անելանելի վիճակում։ ԱԺ մեր աղբյուրներն ասում են, որ պատգամավորը հիասթափված է երկրում ընթացող պրոցեսներից, քանի որ չի կարողանում համաձայնության գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լուրջ դերակատարում ստանձնել քաղաքական կյանքում։
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Արման Բաբաջանյանը վաճառում է իրեն պատկանող անշարժ գույքը, հանում Հայաստանի բանկերում եղած դրամական միջոցները և պատրաստվում է լքել Հայաստանը։ Պատգամավորական մանդատը գուցե վայր չդնի, բայց առ ժամանակ հեռու կմնա Հայաստանի քաղաքական կյանքից։
Մենք փորձեցինք կապ հաստատել պատգամավորի հետ, սակայն փորձերն ապարդյուն անցան։ Պատարստ ենք հրապարակել նաև պատգամավորի տեսակետը մեր կողմից նշված տեղեկությունների մասով։