Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը կուսակցաշինական աշխատանքները բավական հաջող կերպով առաջ են գնում։ Նրա հետ ինչպես արդեն նշել էինք հույս են կապում տարբեր փոքրամասնություններ։
Մեզ հայտնի է դարձել, որ Բաբաջանյանի հետ դաշինք են կազմելու տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երկու հասարակական կազմակերպություն։ Նշված կազմակերպությունները բավական ազդեցիկ են Հայաստանցի տրանսգենդերների շրջանում և մեծ կշիռ կհաղորդեն նորաստեղծ կուսակցությանը։
Փորձեցինք պատգամավոր Արման Բաբաջանյանից որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն պատգամավորը ի պատասխան ֆեյսբուքյան հարցման մեզ արգելափակեց ու հնարավորություն չունեցանք պարզելու իր դիրքորոշումը նշմարվող դաշինքի վերաբերյալ։