Հայաստանի և Թուրքիայի սահմանը վերցվել է ուժեղացված պաշտպանության տակ

հայ թուրքական սահմանՀայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանության ուժեղացված ռեժիմի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը։

«Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունն անցում է կատարել պետական սահմանի պաշտպանության ուժեղացված ռեժիմի»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Հաղորդվում է, որ ուժեղացված ռեժիմի սահմանումը կապված է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ։

 

Դիտվել է 282 անգամ
 


Այս թեմայով