Home » ԺԱՄԱՆՑ » Արմենչիկի պատասխանը իր քննադատներին

Արմենչիկի պատասխանը իր քննադատներին

11846582_964900003570880_2231706652444639747_nԵրգիչ Արմենչիկը իր պաշտոնական էջում անդրադարձել է հայաստանյան քննադատություններին՝ ուղղված իր պարգևատրմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. «Եu Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:
Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր’ առ իմ ժողովորդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին’ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: 
Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին “Microsoft” թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են : Շնորհակալություն»,-գրում է նա իր պաշտոնական էջում:

Դիտվել է 199 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy