Հովիկ Աբրահամյանի հաղթանակը

ՀովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը ամրանում են իշխանական համակարգում: Այսօր նա արդեն իսկ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ առանց իր մասնակցության որևէ լուրջ որոշում չի կայացվում: Հովիկ Աբրահամյանը իր մարդկանց տեղավորել է նաև ՏԻՄ-երում և ընտրությունների համար ավելի է մեծացրել իր ազդեցությունը: Արարատի մարզն ամբողջությամբ Աբրահամյանի վերահսկողության տակ է և ընտրությունների ժամանակ հենց ինքն է որոշում, թե որքան ձայն կհավաքի ՀՀԿ-ն այս մարզում: Հովիկ Աբրահամյանի մի քանի մերձավորներ ղեկավարում են նաև Արագածոտնի մարզի մի քանի քաղաքային համայնքներ և այստեղ իր ազդեցությունը ևս մեծ է: Վարչապետը նաև ուժեղ դիրքեր ունի կառավարությունում և կարողանում է համակարգը իր վերահսկողության տակ պահել: Հովիկ Աբրահամյանին այս պահին մեկ բան է խանգարում՝ դա Սահմանադրական բարեփոխումներն են: Այս բարեփոխումները իրապես վտանգ են ներկայացնում Հովիկ Աբրահամյանի համար, սակայն դրանք նաև անհնար կլինի անցկացնել առանց Հովիկ Աբրահամյանի աջակցության: Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի և իր թիմի աջակցության փոխարեն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է համապատասխան փոխհատուցում խոստանա: Հիմա մնում է սպասել և տեսնել, թե ինչպիսին է լինելու այդ փոխհատուցումը: Եվ եթե Հովիկ Աբրահամյանին հաջողվի նոր Սահմանադրության պայմաններում պահպանել վարչապետական աթոռը, ապա կարելի է վստահաբար ասել, որ դա կլինի Հովիկ Աբրահամյանի հաղթանակը:

Անի Ասլյան

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով