Արգամ Աբրահամյանը չի ընտրվել Արտաշատի քաղաքապետ

image«Արգամ Աբրահամյանը ընտրություններին մասնակցում է միայնակ և արտաշատցիները չունեն ընտրության հնարավորություն»:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ; Ընտրություն բառն ինքնին հուշում է, որ ինչ որ բան կամ ինչ որ մեկը ընտրվում  է մի քանիսի միջից:

Աբովյան և Արտաշատ քաղաքներում այսօր ընտրություններ են: Եթե Աբովյան քաղաքի դեպքում կա մրցակցություն և թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը, ապա Արտաշատ քաղաքի դեպքում չկա ընտրություն: Մարդիկ չեն կարող ընտրել, եթե թեկնածուն մեկն է և նա օգտվում  է պետական ողջ մեքենայի աջակցությունից:Արտաշատում դեռ ընտրություններից առաջ Աբրահամյանների թիմը հայտարել էր, որ թույլ չի տա որևէ մեկին առաջդրվել իրենց գերդաստանի ներկյացուցիչ՝  վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի՝  Արգամ Աբրահամյանի դեմ: Եվ այդպես էլ եղավ, այսօր Արգամ Աբրահամյանը ընտրություններին մասնակցում է միայնակ և արտաշատցիները չունեն ընտրության հնարավորություն: Անգամ, եթե այս պրոցեսի արդյունքում Արգամ Աբրահամյանը դառնա Արտաշատի քաղաքապետ, կարելի է միանշանակ ասել, որ նա չի ընտրվել, այլ իրեն նշանակել են:

Դիտվել է 5,486 անգամ
 


Այս թեմայով