Վարչապետի տղան Արտաշատում 99 տոկոս ձայն է ստացել

Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ ԱբրահամյանԵրեկ՝ հունիսի 7-ին, Արտաշատում քաղաքացիները քաղաքապետ էին ընտրում: Միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանն էր: ԿԸՀ-ի տվյալներով Արգամ Աբրահամայնը ստացել է 10 հազար  13 ձայն: Ընտրությանը մասնակցել է 10 հազար  401 քաղաքացի:

Մոտ 99 տոկոս ձայն է ստացել Արգամ ԱԲրահամյանը: Միայն  116 քաղաքացի է դեմ քվեարկել, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 253:

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանի  մերցակիցները ինքնաբացարկ հայտնեցին և վարչապետի տղան մնաց միայնակ:

Դիտվել է 241 անգամ
 


Այս թեմայով