Արդյո՞ք ուժային կառույցների ապագա ղեկավարները...

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի հռետորական հարցեր կապված ապագա զարգացումների հետ
1. Արդյո՞ք ուժային կառույցների ապագա ղեկավարները լինելու են սորոսական հատվածի սրտով թե ոչ
2. Գալու է արդյո՞ք Պուտինը Հայաստան: Եթե չի գալու, ապա ո՞վ է նրա փոխարեն գալու և այդ պարագայում Ռոհանին կգա թե՞ ոչ
3. Բարձրանալու է արդյո՞ք գազի գինը: Եթե այո ապա որքանով և ինչպիսին է լինելու մեր իշխանությունների ռեակցիան:
4. Այսուհետ կպայքարեն արդյո՞ք սորասականները և Սասնա Ծռերը Ամուլսարի բացման դեմ, թե արդեն ամեն ինչ OK է և Ամուլսարն արդեն իրենց համար խնդիր չէ:

Առայժմ այսքանը: Բայց առայժմ...»։