Արդյո՞ք պաշտոնյայի դատվածության մասին տեղեկու...

Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որեւէ խնդրի շուրջ քննարկումը պիտի նպաստի հանրության կողմից դրա ճիշտ ընկալմանը, այլ ոչ թե խճճմանը: Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկության տարածմանը վերաբերող քննարկումները պետք է պատասխանեն հետեւյալ կոնկրետ հարցերին. արդյո՞ք պաշտոնյաի դատվածության մասին տեղեկության տարածումը կարող է համարվել «միջամտություն անձնական կյանքին»։ Արդյո՞ք այդ տեղեկությունը կարող է գաղտնի համարվել եւ ձեռք բերվել միայն անօրինական ճանապարհով։ Արդյո՞ք ԱԱԾ աշխատակցի կողմից այդ տեղեկության որոնումը քրեական, թե ծառայողական հանցանք է:

Նշված հարցերի վերաբերյալ անհրաժե՛տ են իրավաբանների անկողմնակալ պարզաբանումները: Հանրային կարծիք ուսումնասիրողներից հետքրքիր կլիներ հարցնել, ինչպիսի՞ ազդեցություն թողեց տեղեկության տարածումը Սուրեն Պապիկյանի համբավի վրա:

Իմ կողմից կարծիք հայտնեմ տեղեկությունը տարածաց լրատվամիջացի եւ հրապարակմանը հետեւած պաշտոնական ատյանների արձագանքի մասին:

Լրատվամիջոցը, թեեւ համարեց, որ տեղեկության տարածումը ունի հանրային նշանակություն (որի իրավունքը եւ հիմքերը ուներ), սակայն բավարար ջանքեր չգործադրեց թեմայի բոլոր, ընկալման համար կարեւոր մանրամասները լսարանին ներկայանցելու համար: Այնուամենայնիվ լրատվամիջոցի գնահատականը տվյալ պարագայում կարող է տրվել բացառապես պրոֆեսիոնալ էթիկայի սյզբունքներին հետեւելու տեսակետից:

Ինչ վերաբերում է արձագանքին, ապա այն պիտի պարունակեր պատմության բոլոր մանրամանսերը եւ դրանք ամբողջությամբ նույն լրատվամիջոցում հրապարակելու պահանջ: Վարկածները եւ հետաքննություն անցկացնելը (գոնե արձագանքի հրապարակային մասով) պետք է ամբողջությամբ թողնվեին համապատասխան մարմինների հայեցողությանը»։