Արդյո՞ք ճիշտ էր արտակարգ դրության պայմաններու...

Հայաստանում ցավոք 1 օրվա կտրվածքով վարակակիրների աճի հակառեկորդ է գրանցվել: Նոր դեպքերի թիվը աճել է 134-ով և երկու հոգի էլ մահացել:

Այս իրավիճակում պետք է հստակ պարզաբանվի արդյո՞ք ճիշտ էր արտակարգ դրության պայմաններում կարանտինային ռեժիմը թուլացնել: Եվ եթե սոցիալական պատասխանատվությունը անգամ արտակարգ դրության ժամանակ մեծ հաշվով կարելի է ասել վերջին շրջանում չի գործում, ապա որն է երաշխիքը որ արտակարգ դրության ավարտից հետո գործատուները կամ սովորական մարդիկ կպահպանեն վարակի տարածման կանխարգելման համար նախատեսված մինիմալ կանոնները:

Վախենամ արտակարգ դրության ավարտից հետո այնպիսի իրավիճակ լինի, որ շատ արագ ստիպված կլինենք շատ ավելի խիստ կարանտինային ռեժիմի անցնել՝ աղետից խուսափելու համար:

Դավիթ Ֆիդանյան