Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ Արդարադատության երկու փոխնախարարներ են նշանակվել Աննա Վարդապետյանը և Տիգրան Խաչիկյանը։ ԱՆ փոխնախարար Արտակ Ասատրյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է փոխնախարարի պաշտոնից և նշանակվել առաջին փոխնախարար։