Արցախը պետք է ղեկավարի մարդ, որը պատերազմում...

Չի բացառվում, որ Բակո Սահակյանն այսօրվա իշխանությունների համառությամբ  ցանկանում է պահպանել ստատուս քվո քաղաքական-հասարակական կայունությունը և մտահոգություն ունի, որ պահպանի այն ինչ կա, այսինքն ընտրական պրոցեսը, բայց ընտրական պրոցեսը  այնքան վտանգավոր բան է, որ եթե այս վիրուսի տարածման լոգիկան գործի Արցախում․․․ այստեղ Արցախի անվտանգության խնդիրն է։ Եվ Հայաստանը պարտավոր է որպես Արցախի անվտանգության երաշխավոր հոգ տանել Արցախի մասին։ Թող ընտրությունները մի քանի ամսի հետո լինեն, ինչ պետք է փոխվի  դրանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Հարցին, թե ո՞ւմ է տեսնում Արցախյան ընտրություններում հաղթող, Բաբայանը պատասխանեց․ «Եթե լիներ Արցախը Էստոնիա, Լատվա հնարավոր է տարբեր թեկնածուներ ինչ-որ բարեխումների ծրագիր առաջարկեին, բայց այստեղ մենք ունենք պատերզմական վիճակ։ Արցախը պետք է ղեկավարի մարդ, որը պատերազմում դերակատարում է ունեցել»։