Արցախը միանու՞մ է Փաշինյանի հակառուսական արշա...

Հայաստանում հակառուսական քարոզչական հնարքների գործադրման ակտիվացման հետ մեկտեղ բավական ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս, կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ինքն իրեն անկախ պատգամավոր համարող, բայց ընդգծված իշխանական կեցվածք ունեցող Արման Բաբաջանյանի հանդիպման հետ կապված։

Այն, որ Արայիկ Հարությունյանի վարչակազմում առնվազն կա պայմանական ասած՝ սորոսական թեւը ներկայացնող ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, դեռեւս անհասկանալի իրականության մի մասն է, որը փորձ է արվում փաթաթել շարքային արցախցու վզին, սակայն, այն, որ Արցախի նախագահը կարող է հանդիպել ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող, Ելցինյան խառը եւ մութ ժամանակների համար կարտողբաղձ հառաչող Արման Բաբաջանյանի հետ, ով ըստ շրջանառվող լուրերի եւ «վիքիլիքսյան բացահայտումների» ամերիկյան «ստվերային հետխուզության» համարում ունեցող «Ստրատֆորին» տեղեկություններ է հրամցրել, սա արդեն ուզենք թե չուզենք կարող ենք մտածել, իսկ արդյոք Արայիկ Հարությունյանը չի փորձում միանալ Փաշինյանի թիմի հակառուսական արշավներին։

Հատկապես ուշագրավ է այս համատեքստում այն, որ Արման Բաբաջանյանի հետ միասին եղել է նաեւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով հայտնի է որպես հակառուսական տրամադրություններով անձ, եւ ով նույնիսկ Ռուսաստանում տեղի ունեցող տարերային բնական աղետների մասին սոցկայքերում գրում ու խոսում է ծիծաղով։

Գուցե Արայիկ Հարությունյանը երազում է, որ մի օր էլ Ստամբուլյան կոնվենցիան կարող է Արցախում վավերացվել, սակայն չպետք է մոռանալ, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը աներեր է, իսկ Ղարաբաղյան հակամարտության հարցում որպես համանախագահող եւ որպես նախաձեռնողականություն ցուցաբերող երկիր Ռուսաստանը չափազանց կարեւոր տերություն է։ Ի դեպ Ապրիլյան սրացումը ավարտվեց ռուսական կողմի միջամտությամբ։