Արցախում տեղի ունեցած ընտրությունները համապատ...

Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ,որի արդյունքում Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Լրատվամիջոցներում և սոցիալական մի շարք կայքերում կարծիքներ են շրջանառվում , որ երկրորդ փուլին մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցող անձանց միայն 45.01 տոկոսը, որի մոտ 88 տոկոսը քվեարկեցին Արայիկ Հարությունյանի օգտին: Այսինքն մարդիկ պնդում են ,որ նորընտիր նախագահը արժանացել է ընտրելու իրավունք ունեցող անձանց միային 38.04 տոկոսի վստահությունը,իսկ առաջին փուլում՝ 34.4 տոկոսի:

Հատուկ վերոնշյալ մարդկանց համար կատարենք հետևյալ համեմատությունը և փորձենք ուղղահայաց անց կացնել նախագահական, դեմոկրատական մեկ-երկու երկրների հետ:

2017 թվականին Ֆրանսիայայի նախագահական ընտրությունների 1-ին և 2-րդ փուլի արդյունքներն են.
ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն է 47.5 միլիոն մարդ, որից 1-ին փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 18.2 տոկոսը քվեարկեցին Ֆրանսուա Մակրոնի օգտին, իսկ երկրորդ փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 43.6 տոկոսը:
2019-2020 թվականներին Խորվատիայում նախագահական ընտրությունների 1-ին և 2-րդ փուլի արդյունքներն են.
ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն է 3.8 միլիոն մարդ, որից 1-ին փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 14.7 տոկոսը քվեարկեցին Զորան Միլանովիչի օգտին, իսկ երկրորդ փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 27 տոկոսը:

Թավշյա հեղափոխությունից հետո Մայր Հայաստանում տեղի ունեցած առայժմ միակ համապետական պառլամենտական ընտրությունների արդյուքներն են. ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն է 2.6 միլիոն մարդ, որից ընտրելու իրավունք ունեցող անձանց 34.1 տոկոսը քվեարկեցին առաջատար ուժ հանդիսացող «Իմ Քայլը» դաշինքի օգտին:

Վերոնշյալից հասկանալի է դառնում ,որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և Արցախը նույնպես դեմոկրատական երկիր է, որի ապացույցը նաև երկու փուլով նախագահ ընտրելն է:
Այժմ թվերով մոնիպուլյացիա անող անձանց ուշադրությանն եմ ներկայացնում 2018 թվականի Ադրբեջանի նախագական ընտրությունների (ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն է 5.2 միլիոն մարդ, որից 1-ին փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 61.5 տոկոսը քվեարկեցին Իլհամ Ալիևի օգտին) կամ 2015 թվականի Բելոռուսիայի նախագահական ընտրությունների (ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն է 7 միլիոն մարդ, որից 1-ին փուլում ընտրելու իրավունք ունեցող անձանց 72,7 տոկոսը քվեարկեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին) արդյունքները: Գու՞ցե նրանց պատկերացմամբ հենց այս երկներն են համարվում դեմոկրատական և մենք պիտի նմանվենք նրանց:
Դատողությունները թողնում եմ Ձեզ:

Գրիգորի Հակոբյան