Արցախում «նաղդը նիսյայից լավ է» սկզբունքն է ա...

Եթե ոչ թե Արցախում, այլ Լոռիում, Շիրակում կամ Սյունիքում «նախագահ» ընտրեին, ապա հնարավոր է, որ պատկերը նույնը լիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչո՞ւ։

Որովհետև հիմա ոչ թե 2018, այլ 2020 թվականն է։ Դա ընդամենը չեղած հեղափոխության պարտությունն էր։ Եթե 2018-ին սին կարգախոսներին հավատացողներ կային, ապա հիմա չկան։ Դա իրավիճակի ֆիքսացիան է։

Հեղափոխությունը ղեկավար փոխել չի, սերնդափոխություն չի, կոռուպցիայի դեմ պայքար չի, պոպուլիզմ չի, ասֆալտին պառկեցնել չի։ Դա պետականաշինության գործընթաց է՝ նոր փուլից։

Եթե Հայաստանում Հնի ու Նորի միջև գաղափարական պայքար լիներ, ապա այդ պայքարը կշարունակվեր Արցախում և արդյունքն, անկասկած, այլ կլիներ։

«Հեղափոխությունը տանենք Արցախ» կարգախոսը չաշխատեց, որովհետև պարզ չէր, թե ի՞նչն եք տանում, ինչո՞ւ եք տանում, տանում եք որ ի՞նչ անեք․․․։

Եթե այդ հարցերի պատասխանը Հայաստանում չկան, ինչո՞ւ պետք է Արցախում, երկու տարվա հայաստանյան փորձից հետո, նույն գետը մտնեին, առավել ևս, որ դա գետ չի, այլ սովորական ճահիճ է։

Կարճ ասած, «նաղդը նիսյայից լավ է» սկզբունքն է աշխատել»: