Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։