Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապա...

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 2-ով: ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ բուժվել է 28 քաղաքացի։

Նշենք, որ Արցախում հաստատվել է հվանդության 57 դեպք, ընդհանուր առմամբ թեստավորվել է 1022 մարդ, մեկուսացված անձանց թիվը 97  է։ Արցախում մահվան դեպքեր չեն արձանագրվել։