Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայ...

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

Նա նշեց, որ զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:

Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երեկ Արցախում: Ականի պայթյունից վիրավորված Ա. Սադյանին Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել:

Զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ: