Արցախից վստահեցնում են՝ Հայաստանի ու Արցախի ֆ...

Հայաստանի ու Արցախի ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող  նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:

Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց», - ասված է տարածած հաղորդագրությունում։