Արցախի ոստիկանությունը կոչով դիմել է բնակչութ...

Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները։ Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը:

ԱՀ ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը:

Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք Արցախ Գազ ՓԲԸ` «1-04» հեռախոսահամարով:

Արցախի ոստիկանություն