Արցախի մարտական դիրքից զինվորը հրազենային վնա...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:

Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով ունեցել է տեսողական խնդիրներ։