aravot.am. Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում

zinvorԱրցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին պատմեց, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին: «Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

 


Այս թեմայով