Արարատում տղամարդը դանակահարել է նախկին աներո...

Օգոստոսի 30-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:

Օգոստոսի 31-ին՝ կեսգիշերն անց, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:
Դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: