Արարատի մարզպետի պաշտոնանկության լուրերը նոր թափ են ստանում

Արարատի մարզպետի պաշտոնանկության լուրերը նոր թափ են ստանումԱրարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում: 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում: Մայիսի 8-ին լրացել է նրա պաշտոնավարման 1 տարին, սակայն այդ օրն անցել է բավական անշուք: Մարզի պաշտոնյաները «լայաղ չեն արել ծանր ու մեծ գնան մարզպետին շնորհավորելու»: Կարծես բոլորի համար հստակ է, որ նա գնացող է, ուստի կարիք չկա սիրաշահել հեռացող ղեկավարին:

Փոխարենը մարզի նախկին եւ ներկա չինովնիկներն ակտիվացել եւ ուղիներ են որոնում իրենց ապագա մարզպետ, իսկ առայժմ դեռ Արտաշատի քաղաքապետի թեկնածու վարչապետի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար:

Ի դեպ, ասում են, թե մարզպետարանում ենթակա հիմնարկների ղեկավարների հետ հանդիպումներին, երբ վերջիններս բարձրաձայնում են ինչ-որ խնդիրների մասին՝ ակնկալելով, որ մարզպետը դրանք կլուծի, Ռուբիկ Աբրահամյանը նրանց հակադարձում է հետևյալը կերպ. «Դուք թեժ գծից խոսացեք, թեժ գծից, մի հատ ձեր մասին թեժ գծի վրա չեն զանգում` շնորհակալություն հայտնում»: Փաստորեն, ըստ մարզպետի, քաղաքացիները պետք է զանգեն թեժ գծով եւ թեժ շնորհակալություններ հայտնեն մարզի պաշտոնյաներին, որ մարզպետն իմանա՝ լավ են աշխատում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով