Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ 
 
Պատվիրակության կազմում  են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
 
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: