«Արարատ ցեմենտը» լինելու է շահող. Արթուր Գրիգ...

Մի տեսակ թյուրըմբռնում է ստեղծվել, կարծիք կա, թե ԲՀԿ-ն դեմ է դուրս եկել այս նախագծին և ասում է, որ ՀՀ ներկրվող կլինկերի ցեմենտի հումքի վրա պետք է դրվի պետական տուրք, ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը:

«Արդյուքնում տպավորություն է, որ տուժող է հանդիսանալու «Արարատ ցեմենտ» գործարանը, որը պատկանում է Մուլտի գրուպ կոնցեռնին, որի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է: Եկեք հասկանանք այս նախագիծը այս ձևով, որ ներկայացվել է, ով է լինելու դրա տուժողը: Հաստատ «Արարատ ցեմենտը» չի լինելու: «Արարատ ցեմենտը» լինլու է շահող, որովհետև եթե գործարանը կլինկերի արտադրության վրա ամսական կտրվածքով 100 հազար տոննայի դեպքում ծախսում է անվազն 3 մլն դոլար գազի համար, 1.5 մլն դոլար էլէներգիայի համար, 1400 աշխատակցի էլ վճարում է աշխատավարձ, որպեսզի ստանա ցեմենտի հումք՝ կլինկեր: Հիմա ո՞ւմ է ձեռնտու, իհարկե, «Արարատ ցեմենտին, որպեսզի ոչ թե արտադրի կլինկերը, այլ ներկրի ու արդյունքում դրա արտադրման համար 1400 աշխատակից չի պահի, 400 աշխատակիցնել է բավարար», - նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ 1000 մարդ կմնա գործազուրկ, հետևաբավար այս մասով ևս պետք է որոշակի քայլեր ձեռնարկել՝ հասկանալու, թե որտեղ կարելի է այդ մարդկանց աշխատանքի տեղավորել: