«Ռուբեն Հայրապետյանը ծեծի է ենթարկել Առաքել Մովսիսյանին»

շմՄի քանի օր էր հանրությունն ապրում էր Ռուբեն Հայրարպետյանի կողմից ծեծի ենթարկված «ԷյրԱրմենիա» ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանի ճակատագրով: Մարդիկ բողոքում էին, բարկանում, պահանջում, որ պատժվի Ռուբեն Հայրապետյանը: Ֆեյսբուքում անգամ հայտնվեցին հայտարարություններ, որ եթե գործարարի գլխից մազ պակասի, ապա պետք է վտարել Հայաստանից Ռուբեն Հայրապետյանին: Իսկ ինչ տեղի ունեցավ հետո: Հետո եղավ այն, որ Արսեն Ավետիսյանը հաշտվեց Ռուբեն Հայրապետյանի հետ և նրա իսկ ջանքերով Ռուբեն Հայրապետյանը չի հայտնվի ճաղերի հետևում: Դժվար է պատկերացնել, որ հանրային նման արձագանքից հետո Արսեն Ավետիսյանի նկատմամբ բռության փորձը կրկնվեր:Ուստի պետք չէ մտածել, թե նա դա արել է իր և իր ընտանիքի անվտանգության համար: Իսկ ինչու՞  նա արեց դա, ինչու՞ գնաց հաշտության մի մարդու հետ, ով    առևանգել էր նրան և հրապարակային ստորացրել: Ով ՀՀ օրենքները առհամարելով դատաստան է տեսնում մարդկանց հետ: Արսեն Ավետիսյանը այդ ամենից հետո հաշտության գնաց, քանի որ ինքը ևս այդ արժեքների կրող է, ինքը ևս իշխող էլիտայի աշխարհընկալումն ունի: Հիմա  այս ամենից հետո արժեր, որ հանրությունը ապրեր այս մարդու խնդիրներով և պահանջեր ինչ որ հրաժարական: Միայն մի բան է պետք հասկանալ, երբ իշխող համակարգի արժեքային համակարգը կրող անհատներ են բախվում՝ հանրությունն այդտեղ անելիք չունի: Հիմա պատկերացրեք, որ լուր է տարածվում, թե Ռուբեն Հայրապետյանը ծեծի է ենթարկել Առաքել Մովսիսյանին: Այս դեպքում ի՞նչ պետք է անի հանրությունը: Իհարկե ոչինչ:

Անի Ասլյան

 


Այս թեմայով