Առաջիկայում կձերբակալեն Գագիկ Բեգլարյանին

Վարչապետ Փաշինյանը երեկ ազդարարեց նոր ձերբակալություններ սկզբի մասին․«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը: Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,-գրել էր նա։

Վարչապետի հայտարարությունից առաջ հայտնի դարձավ, որ Քնչական կոմիտեն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել վեց տարբեր մարդկանց, այդ թվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մասով հրուցված քրեական գործը չի կարող շրջանցել նախորդ իշխանության տարիներին Տրանսպորտի և կապի նախարարաի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին։ Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ  նա շուտով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի բախտին կարժանանա՝ Բեգլարյանին ևս կձերբակալեն։