Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բան...

Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետեւանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա եւ արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։

Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։ Հետեւաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին»,-նշել է նա: