Արաբական պետությունների լիգան դատապարտում է Թ...

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «ներխուժում է արաբական պետության տարածք ու ագրեսիա երկրի ինքնիշխանության դեմ»:

22 երկրներից բաղկացած Արաբական պետությունների լիգան այսօր արտահերթ նիստ է անցկացնում Կահիրեում:

Նիստը նախագահող Իրաքի արտգործնախարար Մոհամեդ Ալի Ալհակիմը կոչ է արել Արաբական պետությունների լիգայում վերականգնել Սիրիայի անդամակցությունը:

Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011-ին՝ Սիրիայում բողոքի զանգվածային ցույցերը իշխանությունների կողմից դաժան բռնաճնշումների համար, որին հաջորդեց քաղաքացիական երկարատև պատերազմը: