Արա Աբրահամյանը սպառնացել է Սերժ Սարգսյանին

arm143469602562Քաղաքական դաշտ մտնելու մտադրության մասին հայտնած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը երեկ Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է մամուլը տրամադրված իր դեմ Արա Աբրահամյանը պատասխանել է, որ իր դեմ է ոչ թե մամուլը, այլ մամուլի հետևում կանգնողները: Նա նաև նշել է, որ այդ մարդիկ ունեն վախենալու բան, քանի որ մոտ ապագայում կարող են կորցնել իրենց աթոռները:
Օրերս մամուլում նաև տարածվեցին լուրեր, որ Արա Աբրահամյանի դեմ սկսված հակագովազդը Սերժ Սարգսյանի հրահանգով է տեղի ունենում: Եթե համադրենք այս երկու լուրերը, ապա կստացվի, որ Արա Աբրահամյանը Մոսկվայից սպառնում է Սերժ Սարգսյանին:

 


Այս թեմայով