Արա Աբրահամյանի մուտքը կարժենա 50 մլն դոլար

արա-աբրահամյան«Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը։ Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Բացի դրանից, նա չի ցանկանում առանձնապես «հարայ-հրոցով», շռնդալից մուտք գործել քաղաքական ասպարեզ, որպեսզի չարժանանա իշխանությունների դատաստանին։ Ամեն ինչ կամաց-կամաց, հանդարտ է արվելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով