Արա Բուդաղյանը հերքում է իր առնչությունը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին

surik-khachatry_1386308377Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով որպես կասկածյալ ձերբակալվածԱրա Բուդաղյանը այսօր հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ որևէ առնչություն չունի մահափորձի հետ և ոչ մեկին չի դրդել դրա իրագործմանը։

Ազգային անվտանգության ծառայությունը Բուդաղյանին ձերբակալել է երեկ, սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանին միայն այսօր է հաջողվել հանդիպել իր պաշտպանյալին:

«Ինչ-որ մարդկանց իբր թե դրդել է այդ գործողություններին։ Բայց այդ փաստաթղթի մեջ ոչ երևում է՝ ո՞ւմ է դրդել այդ գործողություններին, ոչ երևում է՝ ի՞նչ կերպ է դրդել, ե՞րբ է դրդել, ինչի՞ համար է դրդել և այլն։ Լրիվ անորոշ կասկածանք է»,- ասաց Ալումյանը։

Ամբողջական նյութը azatutyun.am լրատվական կայքում

 


Այս թեմայով