Արա Բաբլոյանի դեմ ցուցմունք չկա, հետևաբար առե...

«Մեղադրող կողմն այսօր նորարական մոտեցում էր որդեգրել և որոշել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքների վերջնական մեկնաբանություն տվողները հենց իրենք են հանդիսանում ՝ հանձինս ՀՔԾ-ի ու դատախազության և դա կարող է հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար, - Արա Բաբոլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատարական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանն արձանագրեց, որ դատական նիստում շատ հետաքրքիր հանգամանք դիտարկեցին, դա այն է, որ ի վերջո 2018 թվականի Սահմանադրական դատարանի ընտրությունների ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են և որևէ մեկը գործընթացն անօրինական չի դիտարկել, ինչին օրինակ, ականատես եղանք վերջերս՝ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է։ «Ընդհանուր առմամբ այսօր այս հարցերն ենք քննարկել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, ժամը 17:30 կհրապարակի որոշումը»,- ասաց նա։