Արա Աբրահամյանը հարձակումներ է նախապատրաստում

արա-աբրահամյան«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն։ Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները։ Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ»  հավաքել։ Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել՝ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա և այլն։

 

Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաև այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»։ Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով