Ապրում ենք նաև հանուն մեր սուրբ նահատակների,...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ  և կից հրապարակել լուսանկար:

«Հիշում ենք և պահանջում:

Ապրում ենք նաև հանուն մեր սուրբ նահատակների, որոնց երազանքների կրողն ենք, կրողն ենք նաև այդ երազանքների իրականացման պատասխանատվության»,- գրել է Փաշինյանը: