Ապրիլյան հանձնաժողովը պարտավոր է լսել ներկայի...

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ  Սարգսյանին հարցաքննելու՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը.«Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀԿ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն է, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին»։