Ապրիլյան գործողություններն ուսումնասիրող քննի...

Այսօր րագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամռան շրջանում և աշնան սկզբին կլինեն գերհագեցած.

«Հանձնաժողովի նախապատրաստական փուլը անցել է, ամռան շրջանում և աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած», - ասաց Քոչարյանը։

Վերջինս ընդգծեց՝ հանձնաժողովի աշխատանքները հաճախ կարող են հասանելի չլինել լրատվամիջոցների համար, սակայն ԶԼՄ-ներին պարբերաբար տեղյակ կպահվի, թե ինչ քայլեր են կատարվում հանձնաժողովում։

«Քննիչ հանձնաժողովը մեզանից մեծ ջանքեր է տանում, որովհետև դրա արդյունքները հասարակության համար անհերքելի պիտի լինեն, որովհետև պիտի կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա», - ասաց նա։