ԱՊՀ սահմանապահ խմբավորումն առաջին զորավարժութ...

ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների խմբավորումը 2020 թվականին Ռուաստանի տարածքում առաջին անգամ կանցկացնի զորավարժություններ զորակազմերի եւ միջոցների ներգրավմամբ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է  Երկրների սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի համակարգող ծառայության (ՍԶՀԿ) նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մանիլովը ղեկավարել է ՍԶՀԿ պատվիրակությունը Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի (ԾՀԿ ՏՀԱԿ) յոթերորդ գիտագործնական կոնֆերանսում, որը չորեքշաբթի մեկնարկել է Տաշքենդում։

«2020 թվականին նախատեսվում է խմբավորման մեծ հրամանատարաշտաբային զորավարժություն ՌԴ տարածքում՝ մասնակից պետությունների բոլոր սահմանապահ գերատեսչությունների, փոխգործակցող կառույցների մասնակցությամբ, բայց արդեն զորակազմի ներգրավմամբ... Նման զորավարժությունն իրականացվելու է առաջին անգամ՝ փոխգործակցող բոլոր կառույցների ուժերի եւ միջոցների օգտագործմամբ»,- ասել է Մանիլովը։ Նրա գնահատմամբ՝  ստեղծված խմբավորման մասնակիցների փոխգործակցությունը կիրականացվի գարնանը-ամռանը, ամփոփիչ փուլը նախատեսված է եկող տարվա աշնանը։

ՍԶՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2017 թվականի հոկտեմբերին  ԱՊՀ պետությունների գագաթաժողովում (Ղազախստան) ընդունվեց որոշում Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների խմբավորում ստեղծելու մասին՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը միավորման արտաքին սահմաններին։

Մանիլովն ավելացրել է, որ մինչեւ այժմ Ղազախստանի տարածքում իրականացվել են մի շարք հրամանատարաշտաբային մարզումներ առանձին խնդիրների կատարման ուղղությամբ՝ կապված ճգնաժամային իրավիճակներում խմբավորման գործողությունների հետ։ Բացի այդ, իրականացվում է կադրերի պատրաստում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահների ակադեմիայի հիման վրա։