Ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձ...

Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ամբիոնից մեղադրում է Էդմոն Մարուքյանին, որ պատմության մեջ մնալու է միայն դիմակ չկրելու կոչերով՝ անտեսելով Սահմանադրության դրույթների ուղղակի խախտման մատնանշումը և երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքները։ Ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, մինչդեռ Մարուքյանն ասում էր, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չեն կարող դահլիճից հեռացնել դիմակ չկրելու համար՝ այն հակասահմանադրական է։ Գրում է ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Իսկ պարոն Ռուբինյանին ուղղակի կարող եմ ասել, որ ի տարբերություն պարոն Մարուքյանի, ինքը չի հիշվելու ոչնչով։
Մի՛ բարդեք ձեր չաշխատելու կարողությունը քաղաքացիների և ընդդիմադիր ուժերի վրա։
Մյուս կողմից մեղավորը դուք չեք, մեղավորը ձեզ այտեղ բերողն է։