Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյ...

Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:  

ԱԽ քարտուղարը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի կրակի մոտ՝ երախտագիտություն մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության հաստատման համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: