AntiFake.am-ի օպերատորը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել  AntiFake.am կայքը։

«Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը:

Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել»,-նշված է հայտարարությունում: