Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200...

«Այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ»,- այս մասին կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:

«Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», - ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ պահանջը չի կատարվելու:

Վարչապետն էլ իր հերթին ավելացրել է, որ օրական նշված վարձատրությունը մի խորանարդ մետր վառելափայտի գինն է:Նա նաև նշել էր, Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: