Live. Վճռորոշ հանրահավաք.աննախադեպ քանակի ցուցարարներ են հավաքվել

բաղրամյանԱյսօր ժամը 18-ին Ոչ թալանին նախաձեռնությունը հրավիրել է հանրահավաք, որը որոշիչ նշանակություն է ունենալու այն առումով, թե արդյոք պայքարը շարունակվելու է Բաղրամյան փողոցում: Երեկ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել, որ քաղաքացիները չեն վճարելու ավելացված սակագինը մինչեւ ՀԷՑ-ում աուդիտի արդյունքների ստացումը: Գումարները վճարելու է կառավարությունը: Այս որոշումը տարրաձայնությունների առիթ է տվել: Ոմանք սա համարում են փոքրիկ, բայց հաղթանակ, ուրիշները համարում են, որ շարժման պահանջը՝ չեղարկում, չի կատարվել, եւ անհրաժեշտ է մնալ Բաղրամյան փողոցում: Ի վերջո, որոշում է կայացվել օրվա ընթացքում քննարկել եւ որոշումը հրապարակել հանրահավաքում: Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել է, որ այսօր ժամը 23-ից հետո հնարավոր է սկսի գործողություն փողոցը բացելու համար:Բաղրամյան փողոցում շուրջօրյա նստացույցը շարունակվում է արդեն 5 օր:
Ուղիղ միացումն Ազատություն ռադիոյի

Դիտվել է 2,449 անգամ
 


Այս թեմայով