Աննա Նաղդալյանը՝ Լավրովի հետ հեռախոսազրույցից...

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե անցած շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, և ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել:

«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:

Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը

#մարդավատացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Նաղդալյանը: