Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներ...

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջով շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ՝ նրանց հետ լուսանկար հրապարակելով:

Հակոբյանը, մասնավորապես, գրել է.

«Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է։

Արդեն 16 տարի է Հայկական զինված ուժերը նույնպես մասնակցում են միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ համարվելով միջազգային անվտանգության երաշխավորը և փաստելով, որ մարդասիրությունը՝ բացարձակ արժեք է...

Շնորհավորում եմ հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և նոր ձեռքբերումներ միջազգային հարթակներում:

2019թ. հուլիս, Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հետ»,- գրել է նա: