Աննա Հակոբյանը բացահայտել է վարչապետի տարեդար...

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա հայտնել է. «Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:

Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resortև հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ»:

Աննա Հակոբյանը նաեւ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ մակագրություններով: