Աննա Հակոբյանի քաղաքական կշիռը մեծանում է․ նա...

Վարչապետի կնոջ՝ Աննա հակոբյանի քաղաքական դիրքերը շարունակում են ամրանալ։ Նա հիմա Հայաստանում առանձին քաղաքակն ֆիգուր է, ում հետ հաշվի են նստում շատերը։ Աննա Հակոբյանը արտասահմանյան քաղաքական շրջագայությունների է գնում ամուսնուց առանձին, և իր հասարակական-քաղաքական գործունեությունը անհնար է կապել միայն իր ամուսնու գործունեության հետ։

Օտար պետություններում, կարծես,  հասկանում են, որ Աննա Հակոբյանը դե ֆակտո Հայաստան պետության երկրորդ քաղաքական դեմքն է, ու փորձում են նրա հետ ևս առանձին հարաբերություններ ունենալ։ Պատահական չէր, որ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում նրան ընդունեցին ԱՄՆ կոնգրեսում, Լոս Անջելեսի քաղաքապետը, ում հետ Աննա Հակոբյանը խոսել էր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին։  Պետք է նկատել, որ ԱՄՆ-ում նման բարձր մակարդակի ընդունելության չէր արժանացել անգամ առաջին փոխվարչապետի պաշտոնում այդ երկիր մեկնած Արարատ Միրզոյանը։ 

Երեկ էլ Աննա Հակոբյանը իր նստավայրում՝ կառավարության շենքում ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ի դեպ, հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ։