Անկարայում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպո...

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել են բանակցություններն Անկարայում Չանկայայի նախագահական պալատում, որտեղ այսօր կմեկնարկի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը, հաղորդում է «РИА Новости»-ն:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն տետ-ա-տետ, ապա անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան երկու երկրների պատվիրակության անդամները:

Անկարայում ռուսական պատվիրակությունը ներկայացնում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: