Անկարա-Բաքու դաշինքն որ Հարավային Կովկասի փխր...

 2018 թվականի հունիսի կեսերին ամերիկյան հետախուզության հետ սերտ կապեր ունեցող վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանը լեհական «Polska Times»-ի հետ զրույցում հետեւյալ կանխատեսումն արել․ «2020 թվականին Ռուսաստանը կքայքայվի իսկ պայծառ ապագան կերաշխավորվի համաշխարհային երկրորդ էշելոնի երկրներին»,- որոնց շարքում հատկապես նա ընդգծել է Թուրքիային, վերջինիս անվանելով «քաղաքական չեմպիոն»։

Զուտ քարոզչական նկատառումներից ելնելով գործադրած հնարքները մի կողմ թողնելով, հարց է առաջանում, թե ինչից ելնելով է ամերիկացի վերլուծաբանը նման կանխատեսում արել։ Թուրքիայի ներկա վիճակն ամենեւին էլ չի խոսում այն մասին, որ վերջինիս կարելի է բարձրագույն լիգայի համաշխարհային խաղացող համարել։ Թուրքական Հանրապետությունը ցնցվում է ներքաղաքական խնդիրներից։ 

Նախ եւ առաջ, նախագահ Էրդողանին չի հաջողվում հանդարտեցնել բազմամյա ռազմական առճակատումը, որ կա քրդաբնակ շրջաններում, եւ նաեւ չի կարողանում կանգնեցնել իր վարկանիշի սրընթաց անկումը։ Ներքաղաքական խնդիրները Էրդողանը փորձում է լուծել իր երկրի սահմաններից դուրս «խաղեր տալով», մասնավորապես, ակտիվորեն ներքաշվելով Սիրիայում եւ Լիբիայում ընթացող հակամարտությունների մեջ։

Այլ է Վրաստանի հիբրիդային օկուպացիան։ Լիբանանանման ներդրումներ են իրականացվում վրացական տնտեսության մեջ, որոնք այլ բան չեն, քան թուրքական կողմի ռազմավարական խաղեր։ Այս «խաղերի» ակտիվացման հետ, Վրաստանում սկսել են ակտիվանալ նաեւ թուրքամետ իսլամիստական տարատեսակ խմբերը։

Հնարավոր է, որ ներքաղաքական խնդիրներով նեղ վիճակի մեջ հայտնված Էրդողանը փորձի համաշխարհային խաղացողների ակումբում փորձի անդամագրվել եւ այդ կերպ լուծել ներքին խնդիրները։ Այս ֆոնին, հատկապես կարեւորություն է ստանում թուրք-ադրբեջանական դաշինքը։ Դեռեւս 2017 թվականին Ադրբեջանի պառլամենտի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի այն ժամանակ անդամ Զահիդ Օրուջը բավական հետաքրքիր բանաձեւ առաջարկեց, սահմանելու համար թուրք-ադրբեջանական գործակցությունը կամ դաշինքը։

Այն հնչում է այսպես՝ «Մեկ ազգ մեկ բանակ»։ Սա ինչ խոսք, չի կարող չանհանգստացնել Երեւանին, քանի որ սա նշանակում է, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահի ներգրավվել Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում, հասկանալի է՝ Բաքվի կողմից։ Սա նաեւ նշանակում է, որ փորձ արվի Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիայի գնալ, ինչը ոչ միայն թուրքական, այլ նաեւ ադրբեջանական խորացող ներքին խնդիրների լուծման համար լավ առիթ կլինի, հատկապես՝ ուշադրությունը շեղող մանեւր որպես նայելով։ Որքան էլ որ զարմանալի կարող է հնչել, սակայն Թուրքիայում կան շրջանակներ, որոնք կողմ են, որպեսզի Թուրքիան պատերազմի նաեւ Ռուսաստանի հետ։

Պատահական չէ այս առումով, այս տարվա փետրվարին Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսուտ Հաքքիի հայտարարությունը «A Haber»-ի եթերում, ըստ որի, Թուրքիան պատրաստ է 17-րդ անգամ պատերազմել Ռուսաստանի հետ, որպեսզի ներսից քայքայի Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում։

Հենց սա, թերեւս թուրք-ադրբեջանական դաշինքի ամենից վիճահարույց կետն է, քանի որ Բաքվի համար անընդհունելի է բալանսավորված բարիդրացիական հարաբերությունների խախտումը Ռուսաստանի հետ։ Այս տրամաբանության ֆոնին բավական ուշագրավ են ադրբեջանական զորախաղերն ու ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին իրադրության սրացումները, որոնցից վերջինը մայիսի 13-ին եղավ, երբ թիրախավորվեց ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը, ինչը այլ բան չէր, քան Թուրքիայի կողմից բացահայտ հայտարարություն ռեգիոնում իր ռազմավարական շահերի մասին, որոնք պետք է փորձի կյանքի կոչել Բաքվի ձեռքերով։